NLP-ի և ներշնչման պրակտիկ գործիքների մասին սեմինար
Ներշնչման 10 միջոց՝ ինչպես ազդես զրուցակցիդ որոշման կայացման վրա
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 2025
Ani Grand Hotel հյուրանոց
18:00-20:00

Միջոցառման մասին
Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ կան մարդիկ, ովքեր կարողանում են այլոց հեշտությամբ համոզել ու ներազդել նրանց վրա: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք օգտագործում են հոգեբանական ազդեցության գաղտնի միջոցներ: Գաղտնի միջոցներից առավել հաճախ օգտագործում են ներշնչումը:
Ներշնչման դեպքում․
• զրուցակիցը չի նկատում, որ իրեն ներշնչել են,
• զրուցակցին թվում է, որ որոշումը կայացրել է իր իսկ կամքով:
Չգիտակցված մակարդակում միմյանց ներշնչում ենք բոլորս, պարզապես՝ չվերահսկելով ներշնչման գործընթացը և այն կիրառելով առավել ցածր արդյունավետությամբ:
Տվյալ վարպետության դասը կսովորեցնի հասկանալ, թե հաղորդակցման ընթացքում ինչպես կարելի է զրուցակցին ներշնչել և ինչպես պաշտպանվել նմանատիպ ազդեցությունից առօրյա կյանքում և բանակցության մեջ:
Ում համար է
18 - 99 տարեկանների համար:
Նրանց համար է,
- ովքեր զբաղվում են վաճառքով, բանակցություններով և/կամ հաճախորդների հետ աշխատանքով և ցանկանում են բարձրացնել իրենց արդյունավետությունը՝ նրբորեն "ծրագրավորելով" դիմացինին,
- ովքեր ձգտում են դուր գալ և համակրելի թվալ, դրդել զուգընկերուհուն/զուգընկերոջը ցանկանալ ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ և նախաձեռնել հանդիպումներ,
- ովքեր նոր աշխատանք գտնելու նպատակով հարցազրույցների են մասնակցում գործատուների մոտ և ցանկանում են տարբերվել մյուս թեկնածուներից ու անմոռաց տպավորություն թողնել գործատուի վրա՝ համոզիչ ներկայանալու ունակությամբ, որպեսզի գործատուն վերցնի աշխատանքի,
- ովքեր կառավարում են թիմեր կամ նախագծեր և ցանկանում են ներշնչել իրենց գործընկերներին և աշխատակիցներին՝ առանց ճնշման ու հրամաններ տալու,
- ովքեր հանդիպում են դիմադրության և առարկությունների և ցանկանում են սովորել դրանք կառուցողական երկխոսության վերածել՝ փոխել «ոչ»-ը «այո»-ի:
Ինչ կսովորեք
Իմանալու համար անցեք ստորև խոսնակի նկարի տակի "խոսնակի մասին" հղումով: Գիտելիքը, որը կստանաք՝ պրակտիկ է. կարող եք կիրառել միանգամից:
.
Վայրը
Միջոցառումը կկայանա Երևան, Հանրապետության 65 հասցեում գտնվող Ani Grand Hotel հյուրանոցի Պանորամային սրահում (չշփոթեք Սայաթ-Նովա փողոցում գտնվող Ani Plaza Hotel հյուրանոցի հետ): Սրահը գտնվում է ընդունարանից (reception) ձախ:
Հանդիպման ժամանակացույցը

18:00-18:25 Նույնականացում
25 րոպե
18:00-18:15 ներկայացողները սփիքերից կստանան 60% զեղչով (3000 դրամով) առցանց դասընթաց

18:25-18:30 Բացման խոսք
5 րոպե
Հասմիկ Ներսիսյան.
միջոցառման տնօրեն
(Event Master ընկերություն)

18:30-19:45
75 րոպե
Գրիգոր Բադալյան.
հոգեբան-պրոֆայլեր, վարքի հոգեբանական վերլուծության մասնագետ, քոուչ

19:45-19:59
14 րոպե
Հարցեր խոսնակին:
ԶԵՂՉՈՎ դասընթացի խաղարկություն

19:59-20:00 Փակման խոսք
1 րոպե
Հասմիկ Ներսիսյան.
միջոցառման տնօրեն
(Event Master ընկերություն)
Ձեր հարցերը
Կոնկրետ ի՞նչ թեմաներ են տրվելու:
Իմանալու համար անցեք "խոսնակի մասին" հղումով:
Ինչպե՞ս մասնակցել:
Մասնակցելն անվճար է, սակայն գրանցումը պարտադիր է: Ուստի գնեք անվճար տոմս: Հակառակ դեպքում միջոցառմանը ներկա գտնվել չեք կարող:
Եթե տոմսը գնեմ, բայց մուտքի մոտ ցույց չտամ, ապա չեմ կարո՞ղ ներս մտնել միջոցառման անցկացման վայր:
Ցավոք, ոչ: Մուտքի մոտ կլինի մասնակիցների ծրագրային նույնականացում տոմսի վրա առկա 9 նիշանոց կոդով: Ավելի մանրամասն տեղեկացեք գրանցման/անվճար տոմսի գնման էջում:
Տոմսը չկորցնեք. այն վերականգնման ենթակա չէ:
Վերջերս Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգ էի գնացել: Տոմսում համերգի սկիզբը գրված էր 19:30, սակայն մարդիկ չէին հավաքվել, ուստի համերգը սկսվեց 30 րոպե ուշացումով: Ձեր մոտ էլ է՞ այդպես:
Մենք միջոցառումը կսկսենք նշված ժամին՝ անկախ ուշացողների թվից:
Եթե ուշանամ, հնարավո՞ր է ինձ ներս չթողնեն:
Գրանցումը/նույնականացումը ավարտվում է 18:25: Այդ ժամից հետո եկածներին ներս թողնել-չթողնելը կորոշի կազմակերպիչը՝ ելնելով այդ պահի նպատակահարմարությունից: Այդպես կազմակերպիչը իր հարգանքն է ցուցադրում խոսնակին և ժամանակին ներկայացած մասնակիցներին: Կարծում ենք արդարացի է:
Նրանք, ովքեր կներկայանան 18:00-18:15՝ սփիքերից կստանան 60% զեղչով (3000 դրամով) առցանց դասընթաց:
Երեխաները կարող ե՞ն մասնակցել:
Անչափահասի մուտքն արգելում ենք, անգամ եթե առկա է գնված տոմս:
Եթե միջոցառումն այդքան արդյունավետ է, ապա ինչո՞ւ է մուտքն անվճար:
Միանշանակ պրակտիկ է և գերարդյունավետ: Իսկ անվճար է, քանի որ առկա են հովանավորող գործընկերներ:
Բարի մասնակցություն: