դիպլոմավորված հոգեբան և պրոֆայլեր, վարքի հոգեբանական վերլուծության մասնագետ, քոուչ
Սեպտեմբերի 24-ին կայանալիք "Ներշնչման 10 միջոց՝ ինչպես ազդել զրուցակցիդ որոշման կայացման վրա" վարպետության դասին Գրիգոր Բադալյանի թեման զրուցակցիդ ներշնչելն ու "ծրագրավորելն" է:
Ինչ կսովորեք.
• Ազդեցության հոգեբանական միջոցներ (NLP)
• Ներշնչանքի անհրաժեշտ չափորոշիչներ
• Խոսքային ներշնչանքի 10 տեսակներ
• Ներշնչանքի տարբեր օրինակներ կյանքում և բանակցության մեջ
• Գազլայթինգի տեխնոլոգիաները, միջոցները: Գազլայթինգը հոգեբանական բռնության և մանիպուլյացիայի ձև է, որի նպատակն է ստիպել մարդուն կասկածել տեղի ունեցող երևույթների և իրականության սեփական ընկալման օբյեկտիվությանը. մարդուն ներկայացնել որպես «ոչ նորմալ», «խելագար», որպեսզի նա կորցնի շրջապատող իրականության հետ կապը:
Որպես հոգեբան Գրիգոր Բադալյանն աշխատել է ՀՀ ՊՆ հատուկ հետախուզությունում, այնուհետև տեղափոխվել է ոչ ֆորմալ կրթության ոլորտ։ 2020 թ. հիմնադրել և ղեկավարում է Behavioral Academy-ն:
Անցած վերապատրաստումները.
. Քոուչինգ - “International Holographic Coaching and Mentoring Federation”
. Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում (NLP) - «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»
. Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա - «Կիրառական հոգեբանության կենտրոն»
. Պրոֆայլինգ - “Академия Профайлинга Алексея Филатова”
. Պրոֆայլինգ - “Школа глубинного аналитического профайлинга Евгения Спирицы”
Behavioral Academy-ն փաստերով.
. 40-ից ավելի մեծ և փոքր հեղինակային դասընթացներ
. Հայալեզու երեք ուսումնական ձեռնարկ
. 2000+ մասնակից
. 10+ գործընկեր
. «Հայաստանի հոգեբանների միություն» անդամ
. Համագործակցություն ուժային բոլոր կառույցների հետ
Անձնական էջ.
facebook.com/GrigorBadalyanPsychologist