տրանսֆորմացիոն քոուչ
Քրիստինան ունի շուրջ 15 տարվա փորձ կրթության ոլորտում՝ մասնագիտացված որակավորումների շրջանակների և կրթական ծրագրերի մշակման, դասավանդման մեթոդաբանությունների, մեծահասակների կրթության, թիմերի կարողությունների զարգացման և առաջնորդության խթանման ուղղություններով։
ՈՒնի փորձառություն սոցիալ-հուզական ուսուցման (SEL), ինքնուսուցման կարողությունների ձևավորման և դրանց նպաստող ուսումնական միջավայրերի ձևավորման մեջ։
Իր մասնագիտական գործունեությամբ նպաստել է դպրոցների վերափոխմանն ու ուսումնական մշակույթի զարգացմանը՝ կենտրոնանալով ուսուցիչների, աշակերտների և ղեկավարների հմտությունների խորացման վրա՝ առաջնորդության, սոցիալ-հուզական զարգացումների և հուզական բանականության ուղղություններով։
Տրանսֆորմացիոն քոուչ է: Մասնակցել է անհատի վերափոխման և զարգացման տարբեր վերապատրաստումների, ուսումնասիրել է հուզական բանականության, մայնդֆուլնեսի և անհատի տրանսֆորմացիայի հիմնարար տեսությունները: