ՕՆԼԱՅՆ ՍԵՄԻՆԱՐ
3 տեխնիկա` ինչպես հեշտ և արագ սովորել ցանկացած օտար լեզու
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 2025
18:00-19:30 + հարց-պատասխան

Առցանց սեմինարի մասին
Սեմինարից հետո այլևս ստիպված չեք լինի.
+ Տարիներ ծախսել օտար լեզվի կամ այլ առարկայի ուսուցման անարդյունավետ մեթոդների վրա
+ Ամաչել կամ վախենալ սխալվելուց՝ փորձելով խոսել օտար լեզվով
+ Զգալ անօգնական, երբ ճանապարհ հարցնող օտարերկրացուն պետք է պարզ երկու բառով պատասխանեք
+ Կորել քերականության բարդ կանոնների մեջ և կորցնել սովորելու ողջ ուրախությունը
Վեբինարի ընթացքում մասնակիցները կարճ կծանոթանան գլխուղեղի այն կառույցների հետ, որոնք պատասխանատու են սովորելու համար, թե ինչպես է աշխատում հիշողությունը, կծանոթանան հիշողության տեսակների հետ և կսովորեն տեխնիկաներ, որոնք կօգնեն ավելի արագ և հեշտ հիշել ցանկացած ինֆորմացիա՝ լինի օտար լեզու, թե մասնագիտական և/կամ առօրյա տեղեկատվություն:
Վեբինարի թեմաներն են`
. Սովորելու համար պատասխանատու գործոններ
. Հիշողությունը "աշխատացնող" կառույցներ
. Ինչպես է ձևավորվում հիշողությունը
. Հիշողության տեսակները
. 3 տեխնիկա, որոնք օգնում են ավելի արագ ու հեշտ հիշել ինֆորմացիան
Ի՞նչ կսովորեք
Փորձագետի կողմից կստանաք 3 տեխնիկա ինֆորմացիան հեշտ և արագ հիշելու համար, նաև կհասկանաք հիշողության մեխանիզմը և հետագայում կկարողանաք գիտական մոտեցում ունենալ ցանկացած լեզու կամ առարկա սովորելիս:
Գրանցվի՛ր հենց հիմա և սկսիր խոսել օտար լեզվով ավելի արագ, քան երբևէ պատկերացնում էիր:
+ Վեբինարի ընթացքում լինելու է զեղչի տրամադրում խոսնակի այս թեմայով մեծ դասընթացի համար: